«Մեծ բյուջեի» քաղաքականությունը թույլ տվեց իշխանություններին իրենց ձեռքն առնել երկրի ողջ տնտեսությունը 9 հունիսի 2009 - 23:54 AMT PanARMENIAN.Net - «Երբ 2007թ. ամռանը Հայաստանում ներդրվեց կենտրոնացված տնտեսական կառավարման համակարգը, ես կանխատեսում արեցի հաջորդ երկու տարվա տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Նոր համակարգին անցնելու միակ հիմնական նպատակը բյուջեն լցնելն էր, ինչն, ըստ իս, մեծ սխալ էր»,-հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի նախագահ Անդրանիկ Թեւանյանը : Նրա խոսքերով, որդեգրելով «մեծ բյուջեի» քաղաքականությունը, իշխանությունները նպատակ դրեցին իրենց ձեռքն առնել երկրի ողջ տնտեսությունը: Ինչպես նշում է Թեւանյանը, անցնելով ստվերային տնտեսության դեմ պայքարին, իշխանությունները սկսեցին վերաբաշխել սեփականությունը: Այդ քաղաքականության առաջին զոհերը դարձան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները»,-ասել է նա: Ա.Թեւանյանն ընդգծել է նաեւ, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես են բաշխվում բյուջեի միջոցները, եւ պետգնումների ամբողջական փաթեթին չեն տիրապետում նույնիսկ խորհրդարանի պատգամավորները: «Իշխանություննրը գտնում են, որ երբ նրանք իրենց ձեռքն առնեն երկրի ողջ տնտեսությունը, նրանց գրպանում կհայտնվի նաեւ քաղաքական դաշտը»,-հայտարարել է Թեւանյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |