Հայաստանում նշում են գրող եւ հասարակական գործիչ Խաչատուր Աբովյանի 200-ամյակը 2 հուլիսի 2009 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Խաչատուր Աբովյանի 200-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները սկսվելու են հունիսի կեսերին եւ ավարտվելու են հոկտեմբերի 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնուն կայանալիք համերգով: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:Հոբելյանական միջոցառումների շարքը սկսվելու է Աբովյանի տուն-թանգարանում ցուցահանդեսի բացմամբ` նվիրված գրողի գործունեությանը: Այնուհետեւ ցուցահանդեսներ եւ տարբեր միջոցառումներ են անցկացվելու Խ. Աբովյանի անունը կրող Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 10 դպրոցներում: Աբովյան քաղաքում նույնպես տեղի է ունենալու միջոցառում` նվիրված մեծ գրողի եւ հասարակական գործչի հոբելյանին: «Խ. Աբովյանի տուն-թանգարանը կազմել եւ հրատարակման է պատրաստել 3 գիտական հետազոտություններ, որոնք լույս են սփռում գրողի կյանքի եւ մահվան խորհրդավոր կողմերի վրա: Սակայն հրատարակման համար միջոցներ դեռեւս չկան»,- հաղորդել է Հովհաննես Զատիկյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |