Գիտության եւ մշակույթի գործիչները Երեւանում քննարկելու են սերնդափոխության եւ արժեքների համակարգի խնդիրը

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին տեղի է ունենալու Հայաստանի վաստակավոր գործիչների հանդիպումը` նվիրված սերնդափոխության եւ արժեքների համակարգի թեմային: Հանդիպումն անցնելու է Սունդուկյանի անվան Պետական ակադեմիական թատրոնի շենքում:



Հանդիպում-բանավեճին մասնակցելու են գրող Պերճ Զեյթունցյանը, դերասան Վլադիմիր Աբաջյանը, ինչպես նաեւ գիտության եւ մշակույթի տարբեր սերունդների գործիչներ:



Հանդիպման նախաձեռնողն է իրավաբանների եւ սոցիոլոգների միջազգային ասոցիացիան, որի նպատակն է նման հանդիպումների միջոցով բարձրացնել այնպիսի մշակութային արժեքների մակարդակը եւ կիրառելիությունը, ինչպիսիք են գրականությունը, գիտությունը, լեզուները, որոնք ազգի գոյության հիմնարար գործոններից են:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---