Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի

PanARMENIAN.Net - Մոսկվայում գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի արդյունքում սպանվել է Հայաստանի քաղաքացի: Վեճը բռնկվել է «Չուդնոյա դոլինա» գիշերային ակումբի մոտ, որն ընկած է Նովոչերկասկի պուրակում: Այնտեղ հանգստանում էին Հայաստանից եկած մարդիկ, որոնք վեճի մեջ են մտել հաստատության այլ այցելուների հետ:



Հարաբերությունները պարզելու համար երիտասարդները դուրս են եկել փողոց, որտեղ սկսել են ծեծել միմյանց:



Ծեծկռտուքի ժամանակ չարագործներից մեկը հանել է դանակը, ինչի արդյունքում Հայաստանի 30-ամյա քաղաքացին երեք հարված է ստացել կրծքին եւ սրտին: Ընկերները նրան իսկույն հիվանդանոց են տղափոխել, բայց բժիշկներն օգնել չեն կարողացել. նա մահացել է ընդունարանում:



Այժմ ոստիկանները փնտրում են մահացու վնասվածք հասցրած չարագործներին: Հարուցվել է քրեական գործ, հաղորդում է «Ռոսբալտը»:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---