Իրանում ՀՀ դեսպանատունը փորձում է ճշտել թե Հայաստանի քանի քաղաքացի է եղել ինքնաթիռում

PanARMENIAN.Net - Իրանում Հայաստանի դեսպանատունը ներկայումս բանակցություններ է վարում Caspian Airlines-ի հետ`պարզելու համար, թե Հայաստանի քանի քաղաքացի է եղել Թեհրան-Երեւան չվերթը կատարող ինքնաթիռում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Իրանում ՀՀ դեսպանատանը:



Ինքնաթիռում եղել է 153 ուղեւոր, ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են:



Ինքնաթիռն ընկել է Կազվին քաղաքում, Իմամ Հոմեյնիի օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց: Օդանավի կործանման վայրում հրդեհ է բռնկվել, հաղորդում են Կազվինի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---