Սփյուռքի 70 ներկայացուցիչներ վերապատրաստման դասընթացներ են անցնում Երեւանում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ՀՀ կրթության ու գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպել է աշխարհի 14 երկրի 70 ներկայացուցչի մասնակցությամբ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:



Միջոցառմանը նպատակը հայապահպանությանը նպաստելն է:



Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ Եգիպտոսից, Թուրքիայից, Քուվեյթից, Իրաքից, Սիրիայից, Ղազախստանից, Լիբանանից, Իրանից, Գերմանիայից, Բուլղարիայից, Արգենտինայից եւ ԱՄԷ-ից: Վերապատրաստումներն իրականացվելու են չորս տարբեր խմբերում` մանկապարտեզների, նախակրթարանների, մեկօրյա դպրոցների եւ միջին եւ ավագ դպրոցի ուսուցիչների համար:



Որպես դասավանդողներ հրավիրված են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Սփյուռքի տարբեր գաղթօջախների դասախոսներ, ինչպես նա- Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---