Ռուբեն Հախվերդյան. Հայաստանում շուտով տոհմական «պատերազմ» է սկսելու

PanARMENIAN.Net - Հայաստանում բացակայում է մտավորականություն հասկացությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հայտնի բարդ Ռուբեն Հախվերդյանը: Նրա խոսքով, մտավորականությանը կցվել է նոր տերմին` «օգտվողներ»:



«Բոլոր այսպես կոչված մտավորականները, որոնք հանդես են գալիս եթերում, հանդես են գալիս ոչ թե որովհետեւ դա նրանց հուզում է, այլ որովհետեւ օգտվում են այդ պահից` հօգուտ իրենց: Բոլորը կառավարության տակտով են պարում եւ ասում այն, ինչ իրենցից պահանջում են»,- ասել է Հախվերդյանը:



Ինքն իրեն համարում է մտավորականության ներկայացուցիչ: Ընդ որում Հախվերդյանն ուրվագծեց «ժամանակակից» մտավորականության կերպարը, որը կարող է հանգիստ կարող է սեփականացնել շենքը, ապա վաճառել, եւ ոչ ոք դեմ չի լինի:



«Ես գերադասում եմ վաստակածս գումարը ծախսել բարեգործության, քան նոր մեքենաների կամ արտասահմանում բնակարանների վրա»,- ընդգծել է Հախվերդյանը` հիշելով մի դեպք, երբ իր համերգներից հավաքած գումարով նա վեց ամիս հոգացել է աղքատների ճաշարանի ծախսերը: Հախվերդյանը նաեւ նշել է, որ Հայաստանում շուտով տոհմական «պատերազմ» է սկսվելու այսպես կոչված օլիգարխների որդիների միջեւ, եթե իհարկե այն դեռեւս չի սկսվել:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---