«Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հայտարարում է 2009-2010թթ ընդունելություն 6 օգոստոսի 2009 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հայտարարում է 2009-2010թթ ընդունելություն:Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, հնչունային օպերատորներ եւ պրոդյուսերներ, ովքեր ավարտել են համապատասխան բուհը կամ ուսանում են վերջին կուրսում: Դասընթացները կսկսվեն սեպտեմբեր ամսին: Առաջին դասընթացը կվարի հանրահայտ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009-ի օգոստոսի 20-ը: Դասընթացների մասնակցության բոլոր ծախսերն ապահովում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |