Հայաստանում տույժի է ենթարկվել «Սեւան» քարեակատարողական հիմնարկի ղեկավար պաշտոն զբաղեցնող երկու աշխատակից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից «Սեւան» քարեակատարողական հիմնարկում պլանային ստուգումներ անցկացնելու արդյունքում պարզվել է, որ նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից մեկին քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտուց դուրս բերելու գործընթացում թույլ են տրվել մի շարք խախտումներ: Նշված խախտումների պատճառները - մեղավոր անձանց շրջանակը պարզելու նպատակով Քրեակատարողական վարչության պետի հրամանով նշանակվել է ծառայուղական քննություն:



Քննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Յու.Ջամալյանը, թույլատրելով քաղաքացու - դատապարտյալի տեսակցությունը հիմնարկի վարչական մասնաշենքի աշխատասենյակներից մեկում, այլ ոչ թե այդ նպատակով կահավորված հատուկ սենյակում, խախտել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի - «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի - ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի 146 կետի պահանջները:



Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ, արդարադատության մայոր Ա.Սարգսյանը վերազանցել է իր ծառայողական լիազորությունները անձնական շահագրգռվածությունից ելնելով տնտեսական բաժնի ծառայողին տվել է այլ ծառայությանն առնչվող հանձնարարություններ, անթույլատրելի կապի մեջ է մտել դատապարտյալի հետ, չի կատարել հիմնարկի պետի հանձնարարությունը` սահմանված կարգով չի գրանցել տրամադրված տեսակցությունը, որով խախտել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ - 8-րդ կետերի պահանջները:



Վերոգրյալից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ա.Գիզիրյանը միջնորդել է Արդարադատության նախարարին` «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Յուրիկ Նորիկի Ջամալյանի նկատմամբ կիրառել «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ:



«Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ (նախկինում «Սեւան» ՔԿՀ-ի պետի տեղակալ), արդարադատության մայոր Արայիկ Գուրգենի Սարգսյանի նկատմամբ Քրեակատարողական վարչության պետի հրամանով կիրառվել է «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժ, հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---