Կալանավորների առողջության իրավունքի պաշտպանությունը գտնվում է հանրային դիտորդների ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Այսօր Ծաղկաձորում ավարտվեց Հայաստանի ազատազրկման վայրերում առողջության իրավունքի եւ միջազգային չափանիշների թեմայի շուրջ ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված ուսումնական ծրագիրը, հաղորդում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունը:



Քրեակատարողական հիմնարկների եւ Ձերբակալված անձանց պահելու վայրերի հասարակական դիտորդական խմբերի անդամները եւ վերապատրաստվող ապագա դիտորդները մասնակցեցին երկօրյա ծրագրին, որը կազմակերպվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ` Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի, Բուդապեշտի մարդու իրավունքների եւ դրամաշնորհների կառավարման ծրագրի, Նյու Յորքի առողջապահություն եւ իրավունք նախաձեռնության հետ համագործակցությամբ:



«Ազատազրկման վայրերի դիտորդումը ազատազրկվված անձանց առողջության իրավունքի պաշտպանման լավագույն գործիքներից է», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը: - «Խմբերը, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների պատասխանատու մարմինները համապատասխան ուշադրություն պետք է դարձնեն առողջության իրավունքի բոլոր բաղադրիչներին` ներառյալ բժշկական ծառայությունից օգտվելը, համապատասխան խնամքը, հիվանդի համաձայնությունը, գաղտնիությունը եւ մասնագիտական որակը: Մենք հավատացած ենք, որ այս դասընթացը կհզորացնի հասարակական դիտորդների մասնագիտական կարողությունները եւ կխթանի քրեակատարողական հիմնարկների պայմանների եւ վարվելակերպի կանոնների համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին»:

Միջազգային եւտեղի փորձագետները դասընթացներ վարեցին առողջության իրավունքի միջազգային չափանիշների, ազատազրման վայրերում վնասների նվազեցման ազգային մեխանիզմների եւ միջազգային լավագույն փորձի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում մասնակիցները այցելեցին քրեակատարողական հիմնարկներ եւ կալանավորվածներին պահելու վայրեր` դիտորդելու ազատազրկված անձանց պահելու պայմանները:



«Ուսումնական ծրագրի նպատակն է կատարելագործել դիտորդների մասնագիտական հմտությունները` տրամադրելով ազատազրկված անձանց առողջության իրավունքի պաշտպանման միջազգային փորձի վերաբերյալ գիտելիքներ` այդմ խրախուսելով առավել արդյունավետ դիտորդում», հավելեց Քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդական խմբի ղեկավար Արման Դանիելյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---