Հայաստանում քննարկում են կրթության որակի բարձրացման խնդիրը30 սեպտեմբերի 2009 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Ծաղկաձորում մեկնարկեց երկօրյա տարածաշրջանային համաժողով` «Կրթություն բոլորի համար` կրթության որակի բարձրացման եւ ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյա» թեմայով: Համաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային գրասենյակը: Միջոցառման համակազմակերպիչներն են` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը: Համաժողովին մասնակցում են 21 փորձագետ ԱՊՀ երկրներից` Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Միջին Ասիայի երկրներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ նաեւ 31 հայ փորձագետ: Համաժողովի նպատակն է քննարկել եւ վերլուծել տարածաշրջանում կրթության որակի եւ ներառական կրթության հետ կապված խնդիրները եւ նորարարական մոտեցումները, ինչպես նաեւ ներկայացնել ներառական կրթության ոլորտում միջազգային փորձը եւ տարբեր երկրների արձանագրած հաջողություններն ու հիմնախնդիրները: Համաժողովի բացմանը ներկա ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձառու մասնագետների հետ քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ մեխանիզմներ մշակել կրթական ոլորտի, մասնավորապես ներառական կրթության իրականացման համար: Նրա համոզմամբ` նմանատիպ տարածաշրջանային համաժողովները չափազանց կարեւոր են եւ նպաստում են ոլորտի խնդիրների արագ լուծմանը, քանի որ երեխայի կրթական իրավունքի իրականացումը համընդհանուր եւ արդիական խնդիր է: «Պետք է խոստովանել, որ ներառական կրթության ոլորտում մենք ունենք ոչ միայն նորարարական մոդելներ, տարեցտարի ընդլայնվող համապատասխան ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանց, պետական հատկացումների աճ, այլեւ համընդհանուր չլուծված խնդիրներ՝ ներառական կրթություն իրականացնելու հնարավորությունների սահմանափակումներ, որոնք ֆինանսական եւ տարիների ոչ բարենպաստ ժառանգության հետեւանք են»,- ասաց նախարարը: Նրա խոսքով, ֆինանսական ճգնաժամը ռիսկային է դարձնում կրթության մատչելիությունը ոչ միայն հատուկ եւ ներառական, այլեւ կրթության մյուս բնագավառներում. «Կրթության որակը մեզ համար խիստ արդիական է, քանի որ Հայաստանը վերջին տարիներին կրթական բարեփոխման բուռն հորձանուտում է, բայց միաժամանակ պահպանվում են խնդիրներ, որոնք կապված են հասարակական ընկալումների հետ: Ինչպես ցանկացած երկիր, Հայաստանը նույնպես կարիք ունի այս ոլորտում հասարակության տեղեկացվածության եւ աջակցության»: Միեւնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ հաջողվել է վերացնել այն կարծրատիպերը, որոնք գոյություն ունեն հատուկ կարիք ունեցող երեխաների կրթության ապահովման հետ կապված, եւ այսօր արդեն կրթական ներառական մոդելն ընկալելի է հասարակության համար: «Տարեցտարի ներառական կրթության բնագավառում աշակերտների թիվն աճում է. այս տարվա տվյալներով` ունենք շուրջ 900 աշակերտ, որոնք սովորում են ներառական դպրոցներում, եւ մեր նպատակն է` հատուկ եւ ներառական համակարգերի միջեւ հարաբերակցությունը փոխել դեպի ներառական կրթական համակարգ»,-նշեց նախարարը: Համաժողովի ընթացքում փորձ կարվի համաձայնեցնել ԱՊՀ երկրներում կրթության որակի բարձրացմանը եւ ներառական կրթությանն ուղղված ընդհանուր մոտեցումները, մշակել ուսուցման համապատասխան մեթոդներ մանկավարժական համալսարանների, օրենսդիր մարմինների եւ ոլորտի պատասխանատուների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |