Հայտնի հայագետ, Յասմին Դում-Թրագուտին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում 7 հոկտեմբերի 2009 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Զալցբուրգի համալսարանի (Գերմանիա) հայագիտական հետազոտությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Յասմին Դում-Թրագուտին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում: Հոկտեմբերի 7-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում հատուկ ընդգծվեց դոկտոր Դում-Թրագուտի վաստակը հայագիտության ասպարեզում, նշվում է ՀՀԳԱԱտեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրություն մեջ: Հայագիտության ոլորտում Յասմին Դում-Թրագուտի հետազոտությունները նվիրվածեն ժամանակակիցհայերենի քերականությանը, հայբարբառագիտությանը, հայ գյուղատնտեսական տերմինաբանությանը, հանրալեզվաբանությանը: Նա կազմակերպել է հայագիտական 7 գիտաժողով, ղեկավարել է Երեւանի պետական համալսարանի ուսանողների դիպլոմային աշխատանքները: Հրատարակել է հայագիտության գծով գրքեր եւ հոդվածներ, հայերեն դասագիրք, խմբագրել ժողովածուներ: 2009թ. հրատարակել է հայերենի քերականության վերաբերյալ 600 էջանոց ստվարածավալ ուսումնասիրություն: Գրաբարից գերմաներեն է թարգմանել 13-րդ դարի ,Բժշկարան ձիոյե գիրքը, կազմել ծանոթագրություններ, մասնագիտական տերմինների բառարան: Այժմ գրաբարից գերմաներեն է թարգմանում, Ախթարքե ժողովածուն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |