Հայաստանում հայրենիքի պաշտպաններն ու վետերանները գտնվում են պետության հոգածության ներքո

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամպետությունների Աֆղանական պատերազմի վետերանների հարցերով համակարգող խորհրդի նախագահ Ռուսլան Աուշեվին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:



Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի հազարավոր զավակներ մասնակցել են աֆղանական պատերազմին եւ որ Հայաստանում գործում է աֆղանական պատերազմի վետերանների միությունը:



Համակարգող խորհրդիանդամներըգործադիրի ղեկավարին ներկայացրել են իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները եւ գոհունակություն հայտնել ԱՊՀ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ցուցաբերվող հետեւողական աջակցության ու համագործակցության պատրաստակամության համար:



ՀՀ վարչապետը` Հայաստանի Հանրապետության նախագահի եւ իր անունից հայտնել է, որ մեր երկիրն աջակցում է աֆղանական պատերազմի վետերանների միության հանրային նախաձեռնություններին: ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է հայրենիքի զինվորի եւ վետերանների նկատմամբ պետության հոգածությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---