Հայաստանի վարչապետը կառավարության անդամներին կոչ է արել մասնակցել «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը

PanARMENIAN.Net - Ամփոփելով կառավարության նիստի արդյունքները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սագսյանն իպատասխան Էրեբունի-Երեւան հանդիսությանը մասնակցելու` Երեւանի քաղաքապետի հրավերի, կառավարության անդամներին հորդորել է օգտվել բարեպատեհ առիթից եւ ներկա գտնվել հոկտեմբերի 11-ին մայրաքաղաքում անցկացվելիք բազմազան միջոցառումներին` նվիրված Էրեբունի-Երեւանի 2791-ամյակին:



Երեւանի հիմնադրման տարեթիվն է համարվում ուրարտական Էրեբունի հնագույն քաղաքի հիմնադրման տարեթիվը (մ.թ.ա 782): Էրեբունու ավերակները գտնվում են Երեւանի ծայրամասում` Արին-Բերդ բլրի վրա: Քաղաքը հիմնադրվել է ուրարտական Արգիշտի I արքայի կողմից:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---