Երեւանում կայացել է «Ղարաբաղ 2014» նախագծի գրքի շնորհանդեսը16 հոկտեմբերի 2009 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Երեւանում կայացել է «Ղարաբաղ 2014» նախագծի գրքի շնորհանդեսը: Նախագիծը, որի մտահղացումը պատկանում է Conciliation Resources կազմակերպությանը, նպատակ է հետապնդում խթանել քննարկումն այն մասին, թե ուր է շարժվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը եւ ինչի հետ են կապված դրա խաղաղ կարգավորման հույսերը: Ինչպես շնորհանդեսի ընթացքում հաղորդել է Կովկասում Conciliation Resources կազմակերպության ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսը, հենց այդ նպատակով է կազմակերպությունը դիմել վեց փորձագետների` երեք հայ ու երեք ադրբեջանցի: «Մենք նրանց առաջարկեցինք հոդվածներ գրել, որոնցում նրանք կներկայացնեն ղարաբաղյան գործընթացի զարգացման հնարավոր սցենարները 2014թ.»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը:Ներկայացված գիրքը պարունակում է հոդվածների վերջնական վարկածները, որոնք պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպիսի մոտեցումներից են օգտվում հակամարտության կողմերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց քաղաքականության ձեւակերպման ժամանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |