Գորիսում բացվել է «Զանգեզուրյան ցուցահանդես-վաճառք»17 հոկտեմբերի 2009 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Գորիսում (Հայաստանի Սյունիքի մարզ) բացվեց «Զանգեզուրյան ցուցահանդես-վաճառքը»: Ցուցահանդեսում ներկայացված են Սյունիքի մարզի կանանց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները: Ցուցահանդեսի շրջանակներումկներկայացվեն պատմական Զանգեզուրի եւ Սյունիքի մարզի կենցաղը ներկայացնող աշխատանքներ: Նաեւ կներկայացվեն տեղի ուտեստներ ու կկազմակերպվեն շրջայցեր Գորիսի պատմական վայրեր: Ցուցահանդեսը կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը` Գորիսի կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ: Միջոցառման նպատակնէ`խթանել մարզումգործարար կանանց ձեռնարկատիրությանեւմասնագիտական հմտությունները եւ խրախուսել մասնագիտական գործունեության զարգացումը տարբեր ոլորտներում` ներառյալ տուրիզմի: «Այս միջոցառումը գործակցելու լավ հնարավորություն է մարզի կանանց համար: Հուսով ենք` այն կխթանի նրանց համագործակցությունը եւ կօգնի հաջողություններ ձեռք բերել հանրային եւ տնտեսական կյանքում, - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:- Հուսով ենք նաեւ, որ այն կխթանի մարզի զարգացումը»: ԵԱՀԿերեւանյան գրասենյակն աջակցում էկանանց ռեսուրսայինկենտրոններիգործունեությանը Գորիսում եւ Սյունիքի մարզի երկու այլ քաղաքում` Մեղրիում ու Կապանում` այս հեռավոր մարզում կանանց տնտեսական հզորացման եւ ժողովրդավարական զարգացման աջակցությանն ուղղված գործունեության շրջանակներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |