Բարեփոխումները կկատարելագործեն Հայաստանի ոստիկանական կառույցները23 հոկտեմբերի 2009 - 22:55 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանական կառույցը պետք է կատարելագործվի ԵՄ չափանիշներին համապատասխանՀայաստանի ոստիկանությանհամակարգումԵվրամիության չափանիշներին համապատասխան բարեփոխումներ կիրականացվեն: Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` հոկտեմբերի 23-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է բարեփոխումների ծրագիրը հաստատման ներկայացնել քառամսյա ժամկետում: Ոստիկանության պետի տեղակալԱրթուր Օսիկյանը նշել է, որ բարեփոխումները ենթադրում են ոստիկանական կառույցների կատարելագործում, ոստիկանության եւ հասարակության միջեւ վստահության մթնոլորտի հետագա կատարելագործում, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանության գործին հասարակության ներգրավում, օրենսդրական եւ կիրառական բնույթի այլ բարեփոխումների իրականացում: Կարեւորելով ոստիկանության համակարգում բարեփոխումները` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է այս ոլորտում Հայաստանի օրենսդրության` եւրոպական չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությունը, ոստիկանության համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումները, մասնավորապես` անձնագրային նոր համակարգի ներդրումը կենսաչափական տվյալների հիման վրա, թրաֆիքինգի, ապօրինի զենք-զինամթերքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խորացումը, ինչպեսեւ կրթական նոր համակարգի ներդրումը եւրոպական չափանիշներով ու մեթոդներով կադրերի պատրաստման, ու վերապատրաստման նպատակով: Աշխատանքային խմբում ներգրավված են ո'չմիայն Հայաստանիշահագրգիռկառույցների, այլեւԵՄ-իեւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, հաղորդում է ԱԱԽ-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |