Վրաստանում խոզի գրիպով հիվանդացել է 31 մարդ

PanARMENIAN.Net - Վրաստանում գրանցված են խոզի գրիպի հիվանդության եւս 4 դեպք: Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեի խոսքերով, հիվանդության բոլոր չորս դեպքերը ներմուծված են:



Երկու հիվանդ ժամանել են Ուկրաինայից, մեկը` Թուրքիայից եւ մեկն էլ Մեծ Բրիտանիայից: Ներկա ժամանակ նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:



Իմնաձեն հայտարարել է, որ Վրաստանում անցկացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները հիվանդության կանխարգելման համար: Ներկայումս Վրաստանում գրանցված է հիվանդության 31 դեպք, հաղորդում է Georgiatimes:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---