Հայաստանի քաղաքական գործիչները հանրապետության դպրոցներում կանցկացնեն քաղաքացիական դաս 5 նոյեմբերի 2009 - 19:27 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում տեղական ինքնակառավարման 10-օրյակ» միջոցառման շրջանակում նոյեմբերի 6-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարանցիների համար կկազմակերպվի քաղաքացիական դաս: Երեւան քաղաքու մդասերը կսկսվեն ժամը 1000-ին, իսկ մարզերում` ժամը 1100-ին:Դասերը կվարեն երկրի քաղաքական ղեկավարներ, մարզային եւ համայնքային պաշտոնյաներ, ովքեր աշակերտներին կներկայացնեն պետության կառուցվածքը, իրավական դաշտը, ինչպես նա- կպատասխանեն աշակերտներին հուզող հարցերին: Նոյեմբերի 9-ին բոլոր դպրոցներում աշակերտները կգրեն «Մեր համայնքը»թեմայով շարադրություն: Միջոցառման կազմակերպիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,աջակիցներ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, ՀՀ մարզպետարաններ եւ Երեւանի քաղաքապետարան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |