2032 թ-ն նախատեսվում է հասցնել Սեւանի մակարդակը ծովի մակերեսից 1905 մետր բացարձակ մակարդակի

PanARMENIAN.Net - «Մեր կոմիտեն կազմել է ծրագիր, որը ներառում է Սեւանի ութ հիմնական խնդիրների առաջարկությունները, եւ որը մենք պատրաստվում ենք ուղարկել կառավարական քննարկումներին», - հայտարարել է նոյեմբերի 10 կայացած մամլո ասուլիսում Հայաստանի նախագահին կից Սեւանա լճի խնդիրների կոմիտեի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:



Նա մանրամասն ներկայացրեց որոշ խնդիրները, որոնք ի հայտ կգան Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման ծովի մակերեսից 1905 մետր բացարձակ մակարդակի դեպքում: Նախատեսված ծրագրով, բուն ջրի մակարդակը կկազմի ծովի մակերեսից 1903.5 մետր: Մնացած 1.5 մետրը կկազմի ալիքի բարձրությունը: Ներկայումս լճի ջրի մակարդակը 1899.30 մետր է:



Ջրի մակարդակի բարձրացման ընթացքում ջրածածկ կլինեն 1697 շենք եւ շինություն, որոնցից պաշտոնապես գրանցված է միայն 481, իսկ մնացած 1216 ` ապօրինի են: Ջրի տակ կանցնեն նաեւ 806 միավորված հողային տարածք, որոնցից օրինական գրանցված են 699: 699 տարածքներից միայն 11 %-ն է օրինական կառուցապատված:



Ջրով կծածկվի ճանապարհի 15 կմ: Ճանապարհները կամ կտեղափոխվեն, կամ էլ կվերակառուցվեն: Այդ նպատակների համար ծախսերը կկազմեն 4.2 մլրդ դրամ: Մասնավորապես, կիրականացվեն մայրուղու բարձրացման աշխատանքներ Սեւան-Գավառ Լճաշեն գյուղի հատվածում:



Ջրածածկ են լինելու 7 կմ ջրագծեր, որոնց ծախսերը կկազմեն 760 մլն դրամ, եւ 4 պոմպակայաններ, որոնց ծախսերը կկազմեն 1.1 մլրդ դրամ (այդ գումարները կհատկացվեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով):



Ջրածածկ են լինելու 18 կմ էլեկտրահաղորդման գծեր եւ 35 ենթակայաններ, որոնք «ՀայՌուսգազարդի» եւ մասնավոր սեփականատերերի սեփականությունն են: Նաեւ անհրաժեշտ կլինի տեղափոխել տարբեր հզորությունների 19 կմ գազատարներ, ինչի համար կծախսվի 1.8 մլրդ դրամ:



Կոմիտեն առաջարկում է պետբյուջեից միջոցներ վերցնել ճանապարհների կառուցման եւ անտառածածկ տարածքներից ափամերձ տարածքները մաքրելու համար: Իսկ մնացած ծախսերի մասը ծածկել սեփականատերերի միջոցներով:



Վլադիմիր Մովսիսյանը նշել է նաեւ, որ Սեւանա լճի ջրի մակարդակը կբարձրանա մինչեւ1905 մետր 2032 թ-ն: Տարեկան ջրի մակարդակը պետք է բարձրանա մոտավորապես 20 սմ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---