2020 թ-ն հեռուստատեսությունը այլեվս չի հետաքրքրի մարդկանց

PanARMENIAN.Net - New-York Times 70% նյութերը այլ գործակալությունների ձեւափոխված նյութերն են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ուկրաինացի պրոֆեսոր, կոմունիկացիոն տեխնոլոգիաների փորձագետ Գեորգի Պոչեպցովը: Նրա խոսքերով, թերթերը չեն հետաքրքրուն մարդկանց. Ամեն օր կրճատվում է նրանց տպաքանակը: «80-90 թթ. սերնդի համար թերթը հետաքրքիր չէ, 2020 թ-ն հեռուստատեսությունը եւս կզիջի իր տեղը: Եվ եթե չլինի հեռուստատեսություն, ապա մեզ սպասում է մի քիչ անհասկանալի աշխարհ», - ընդգծել է նա:



Նա նաեւ ասել է, որ տեղեկատվական գործակալությունները չեն կարող պաշտպանել իրենց հեղինակային իրավունքը, քանի, որ ինտերնետը իրավական դաշտից դուրս է, սակայն որոշ երկրներ փորձում են պայքարել այդ բանի դեմ:



Ուկրաինացի պրոֆեսորը նշել է, որ բացասական է վերաբերվում նեյրոլիննգվիստիկական ծրագրավորմանը, եւ ավելացրել, որ չունի ոչ մի հստակ օրինակ, որը ապացուցել այդ մեխանիզմի գործուն լինելը:



Գեորգի Պոչեպցովը ավելի քան 50 գրքերի հեղինակ է տեղեկատվական պատերազմների եւ կոմունիկացիոն տեսությունների վերաբերյալ: Հայաստան նա հրավիրվել էր ՀՀ նախագահի վարչակազմին կից տեղեկատվական եւ հասարակության հետ կապերի կենտրոնի եւ Հայկական հասարակության հետ կապերի ասոցիացիայի կողմից:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---