Հայաստանում երթուղային տաքսիներով երթեւեկելու վարձը չի բարձրանա

PanARMENIAN.Net - Տնտեսական ոչ մի հիմնավորում չկա երթուղային տաքսիներով երթեւեկելու վարձը բարձրացնելու համար, հայտարարել է Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը, Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ընթացիկ տարում ուղեւորափոխադրման 18 ընկերություններ դիմել են նախարարությանը` խնդրելով բարձրացնել ուղեւորափոխադրման վարձը, քանի որ նրանց հաշվարկները ցույց են տալիս, որ վարձավճարները չեն համապատասխանում շուկայում գոյություն ունեցող գներին:



Իր հերթին նախարարության ներկայացուցիչները պահանջել են նրանցից, որպեսզի ներկայացնեն ուղեւորների փոխադրման համար վարձավճարները բարձրացնելու տնտեսական հիմնավորումներ: «Այդ 18 ներկայացուցիչներից ոչ մեկը չներկայացրեց համապատասխան հիմնավորում: Այդ պատճառով վարձավճարները չեն բարձրանալու, առավել եւս, որ դրա անհրաժեշտությունը չկա տնտեսական տեսանկյունից», - ասաց Սարգսյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---