Շվեդիայում Հայոց ցեղասպանության մասին նոր տեղեկատվական կայք է բացվել

PanARMENIAN.Net - Armenica.org-ը Շվեդիայի Հայկական ընկերակցությունների միության աջակցությամբ շվեդերենով գործադրել է Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր տեղեկատվական կայք (http://www.folkmordet1915.se): Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Շվեդիայի Հայկական ընկերակցությունների միությունից:



Կայքի ստեղծման հիմնական նպատակը 1915թ. Հայոց ցեղասպանության մասին շվեդերի տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է: Կայքը նաեւ տեղեկատվության աղբյուր է, քանի որ հետազոտություններ է պարունակում XX դարի առաջին ցեղասպանության մասին: Նման կայքի բացակայությունը Հայոց ցեղասպանության ժխտման շահագործման համար առիթ էր տալիս եւ մոլորեցնում Շվեդիայի հասարակայնությանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---