Հայկական ԶԼՄ-երի ներկայացուցիչներն այցելեցին «Հույսի տուն»27 նոյեմբերի 2009 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին ծանոթացման նպատակներով տեղի ունեցավ ԶԼՄ-երի այց «Հույսի տուն», որը կազմակերպել էր Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը: «Այս հիմնարկությունը գործում է արդեն 16 տարի` 1994 թ.: Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի ներկայացուցչության եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ այստեղ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր », - ասաց հիմնարկության ղեկավար Մովսես Պողոսյանը: Նրա խոսքերի համաձայն, արդեն մի քանի տարի իրականացվում է «Տնային խնամք» ծրագիրը, որը նախատեսում է միայնակ ծեր մարդկանց համալիր խնամք, դրանում ընդգրկված են բուժօգնություն, ֆիզիկական օգնություն, կերակուրի եւ հագուստի մատակարարում: «Ծրագրի շրջանակներում ամեն օր մեզ մոտ ճաշում է 300-400 մարդ: Բացի այդ, 40 մարդ ստանում է տնային խնամք, ընդ որում, մեր աշխատակիցները այցելում են նրանց տներ, ամեն օր տանում են կերակուր եւ ամեն անհրաժեշտը», - բացատրեց Մովսես Պողոսյանը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Մելանի Մոլցմանին` աջակցության համար, «Հույսի տան» ղեկավարը նշեց այսպիսի միջոցառումների անցկացման կարեւորությունը. «Դուք միշտ մեզ աջակցել եք ամեն ինչում եւ օգնել եք իրականացնել բազմաթիվ ծրագրեր, եւ ես վստահ եմ, որ այս համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |