«Այբ» հիմնադրամը մտադիր է «դպրոցական ավան» կառուցել Երեւանում 2 դեկտեմբերի 2009 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երեւանում քննարկվել է «Այբ» կրթական հիմնադրամի խոշորագույն նախագծի` «Այբ» կրթական հանգույցի նախագիծը: Քննարկումն անցել է ճարտարապետների մասնակցությամբ: Հիմնադրամը նախատեսում է ստեղծել Երեւանում առաջին դպրոցական ավանը իր բոլոր ենթակառուցվածքներով` դպրոց, եկեղեցի, մեդիա-արվեստների կենտրոն, մարզահամալիր, արհեստանոցներ, հանրակացարաններ եւ այգիներ: «Հիմնադրամի նպատակն է ստեղծել մի դպրոց, որը համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին, ստեծել հանրության փոքր մոդել, որը գիտակցում է կրթության անհրաժեշտությունը, կամ, այսպես կոչված, ուսանող հասարակություն»,-ասել է հիմնադրամի հովանավորների խորհրդի նախագահ, աբեղա Մեսրոբ Արամյանը: Ըստ նրա, հանգույցը 6,5 հա ընդհանուր տարածք կունենա եւ կգտնվի Թբիլիսյան խճուղու մերձակայքում: Դպրոցում կսովորի 800 աշակերտ, այն կունենա եռաստիճան համակարգ` տարրական դպրոց, միջին եւ ավագ դպրոց: «Հայաստանի կառավարությունը խոստացել է հատկացնել այդ տարածքն անհատույց, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել»,-ասել է Մեսրոբ Արամյանը: Ճգնաժամը ստիպեց կիրառել նախագծի իրագործման փուլային տարբերակը` առաջին հերթին երկու տարում կկառուցվի ավագ դպրոցը, իսկ տարրականն ու միջին դպրոցը ավելի ուշ կկառուցվեն: «Նախագծի արժեքը 47 մլն դոլար է: 10 տոկոսը խոստացել է հատկացնել ՀՀ կառավարությունը, մնացած միջոցները պետք է հավաքվեն նվիրատվությունների տեսքով»,-ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: «Այբ» կրթական հիմնադրամի «ապագայի դպրոցի» ստեղծման նախագիծը ստացել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությունը, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրին: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |