Լուկա Գուիդուչի. «ԼՂՀ տնտեսությունը անհրաժեշտ է զարգացնել»

PanARMENIAN.Net - Միջազգային կազմակերպությունները պետք է առաջ քաշեն ԼՂՀ տնտեսության զարգացման նախագծեր: Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդները պետք է ուշադրությունը կենտրոնացնեն իրենց երկրներում տնտեսության զարգացման վրա: Այս մասին Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Թուրինի համալսարանի դասախոս, իտալացի գիտնական Լուկա Գուիդուչին:



Նա նաեւ նշել է, որ թշնամու կերպարի մասին քարոզչությանը պետք է վերջ դրվի ինչպես հայկական կողմում, այնպես էլ Ղարաբաղում: «Դրական քարոզչությունը պետք է դառնա կրթական համակարգի մի մասնիկը», - ընդգծել է Գուիդիչին եւ ավելացրել, որ կրթական համակարգը մեծ դեր պետք է խաղա կողմերի միջեւ համագործակցության գործում: «Պետք է սկսել տնտեսական հարաբերությունների նոր համակարգ` հիմնված համագործակցության, այլ ոչ պատերազմի վրա», - ընդգծել է իտալացի գիտնականը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---