Երեւանի քաղաքապետարանում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» բարեգործական տոնավաճառը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Երեւանի քաղաքապետարանում կայացավ «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառի հանդիսավոր բացումը:



Տոնավաճառի կազմակերպիչները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիան եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տիկին Նատալիա Նալբանդյանն են:



«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տիկինը շատ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տոնավաճառ է կազմակերպել: Դա զանազան սոցիալական ծրագրերին աջակցելու համար միջոցներ հավաքելու հնարավորություն է: Ես մեծ հույս ունեմ, որ ծրագիրը դրական կլինի, եւ հաջորդ տարի մենք ավելի շատ գումար կհավաքենք այլ սոցիալական նախագծերի իրականացման համար»,- պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` նշեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը:



Տոնավաճառին մասնակցեցին Հայաստանում զանազան երկրների դեսպանատների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ մասնավոր անձինք:



Տոնավաճառն այցելեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ այլք:



Տոնավաճառից ստացված ողջ հասույթը կտրամադրվի երեւանյան մանկապարտեզներին ջեռուցման համակարգերի տեղադրման համար:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---