Լոս Անջելեսում տեղի կունենա Շահան Նաթալիի հիշատակին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի հասարակական գրադարանում տեղի կունենա միջոցառում` նվիրված հայ գրող, փիլիսոփա, հասարակական-քաղաքական գործիչ Շահան Նաթալիի 125-ամյակին նվիրված: Միջոցառումը կազմակերպում է Շահան Նաթալիի ընտանեկան հիմնադրամը, հաղորդել է Asbarez.com -ը:

Շահան Նաթալի

Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան) ծնվել է Խարբերդի վիլայեթի Հուսեյնիկ գյուղում: 1894-1896 թթ. հայկական ջարդերի ժամանակ նրա հայրը, հորեղբայրն ու մյուս հարազատները սպանվում են: Շահանին փրկում են հույն հարեւանները: Այնուհետեւ նա տեղափոխվում է Կոստանդնուպոլիս եւ ընդունվում Բերբերյանի անվան ակադեմիան, որտեղ էլ սկսում է իր գրական եւ հասարակական գործունեությունը: 1904 թ. նա տարագրվում է Մ.Նահանգներ: Նա Հայոց ցեղասպանության Ժամանակ հայրենիքում չէր, սակայն իր ողջ կյանքը նվիրում է հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:

Շահան Նաթալին գաղափարական ոգեշնչողն ու Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ոչնչացմանն ուղղված ՀՅԴ-ի «Նեմեսիս» գործողության ղեկավարներից մեկն էր:

Շահան Նաթալին հեղինակ է հայկական հարցի վերաբերյալ մի շարք աշխատությունների` «Թուրքերն ու մենք», «Թուրքիզմը Անկարայից մինչեւ Բաքու եւ թուրքական կողմնորոշում» (1928 թ.), «Ալեքսանդրապոլի պայմանագրի նոր լրացում. «ինչպե՞ս» եւ «ինչո՞ւ»(1955 թ.), մի շարք պոեմների եւ թարգմանությունների:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---