Հալեպի պետական համալսարանում կգործի հայոց լեզվի ուսուցման ամբիոն 7 ապրիլի 2010 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է Հալեպի պետական համալսարանի նախագահ Նիդալ Շհադեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հալեպի համալսարանին կից լեզվա•իտական կենտրոնում հայոց լեզվի ուսուցման ամբիոնի բացմանն առնչվող խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2010 թվականի սեպտեմբերի 1-ից կենտրոնում կսկսվեն հայոց լեզվի ուսուցման դասընթացները ինչպես արաբների, այնպես էլ սիրիահայերի համար: ԵՊՀ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել Հալեպ գործուղել հայոց լեզվի դասախոս, կենտրոնին ապահովել նաեւ ուսումնական նյութերով, գրականությամբ ու համակարգիչներով: Նիդալ Շհադեն տեղեկացրել է, որ հայոց լեզվի ուսուցման լսարանն արդեն կահավորված է եւ պատրաստ՝ ուսումնական գործընթացին: Կողմերը քննարկել են նաեւ ապագայում Հալեպի համալսարանում հայագիտության ամբիոնի բացման հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը եւ Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |