Արցախի Հանրապետության նախագահը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին

Արցախի Հանրապետության նախագահը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Հու Ձինթաոյին:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ուղերձում մասնավորապես ասված է. “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Չինաստանի եղբայրական ժողովրդին` Ցինխայ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր:

Հայ ժողովուրդն իր վրա զգացել է նման տարերային աղետի ողջ ծանրությունը: Համաժողովրդական վշտի այս ծանր պահին մենք Ձեզ հետ միասին կիսում ենք կորստի ցավը եւ տոկունություն ու արիություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին”։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---