Արմեն Աշոտյանն իր վրացի պաշտոնակցի հետ քննարկեց կրթության ոլորտում համագործակցության հարցերը

Արմեն Աշոտյանն իր վրացի պաշտոնակցի հետ քննարկեց կրթության ոլորտում համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - "Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը քննարկեցին կրթության ոլորտում համագործակցության հարցերը և դիտարկեցին օրենսդրական նախաձեռնությունը, որը նպաստներ է նախատեսում Վրաստանի ազգային փոքրամասնությունների` բուհեր ընդունվող ներկայացուցիչների համար",- հաղորդում է ՀՀ Կրթության նախարարության մամլո ծառայության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, այցի ընթացքում ծրագրված են Արմեն Աշոտյանի հանդիպումները Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի դասախոսական կազմի և դպրոցականների, Թբիլիսիի հայ համայնքի հետ, ինչպես նաև այցելություն Խոջավանքի պանթեոն (Թբիլիսի), որտեղ թաղված են հայ հասարակական և քաղաքական գործիչներ, գրողներ, երաժիշտներ, դերասաններ, բարերարներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարը կայցելի Թբիլիսիի պետական, ինչպես նաև բժշկական համալսարաններ, որտեղ կհանդիպի հայ ուսանողների հետ: Նրան ուղեկցում է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---