Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենում The time has come ակցիան24 ապրիլի 2010 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված The time has come (Ժամանակը եկել է) ակցիան: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ակցիայի մասնակիցները կազմել են 95 թիվը: Միջոցառմանը մասնակցում են մշակույթի, շոու բիզնեսի, սպորտի ներկայացուցիչներ, տարբեր բուհերի ուսանողներ: Միջոցառման նապատակն է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ևս մեկ անգամ ասել աշխարհին, որ եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը: Ակցիան անցկացվում է Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ: Կազմակերպիչներն են հաղորդավարներ Գոհար Գասպարյանը և Դինան: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |