Հայ-թուրքական գործընթացը կվերսկսվի 2011թվականին` Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո![]() 30 ապրիլի 2010 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի ներկա փուլը առկախվեց պաշտոնական Երևանի որոշմամբ, կվերսկսվի Թուրքիայում 2011 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ, Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը բավարար քաղաքական կամք չունի արձանագրությունները վավերացնելու համար: “Իշխող կուսակցությունն այսօր չի կարող նման ռիսկի գնալ, քանի որ խիստ քննադատության կարժանանան ընտրողների կողմից”,-ասել է Վ. Դիլանյանը: Միևնույն ժամանակ, փորձագետը չի բացառել, որ բանակցությունները Հայաստանի ու Թուրքիայի միջև կարող են շարունակվել ԱԳՆ մակարդակով: Ըստ նրա, հայ-թուրքական երկխոսությունն այն բացառիկ գործընթացներից է, որտեղ գերտերությունների շահերը հիմնականում համընկնում են: Ինչպես ասել է Վ.Դիլանյանը, ակտիվ քաղաքական բանակցությունների կասեցման ֆոնի վրա, հարկավոր է ակտիվացնել երկխոսությունը Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունների միջև: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |