Հայաստանի դեսպանատները նշում են Հաղթանակի 65-ամյակը 7 մայիսի 2010 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Կահիրեում հանդիսավոր կերպով նշվեց Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակը: Ռուսական մշակութային կենտրոնի մեծ դահլիճում անցկացված միջոցառումը կազմակերպվել էր Կահիրեում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանությունների համատեղ ջանքերով: Ծրագիրն ընդգրկում էր պատերազմի և հաղթանակի թեմաներով երաժշտական կատարումներ, ասմունք և լուսանկարչական ցուցահանդես, որտեղ յուրաքանչյուր երկիր ներկայացված էր առանձին ստենդով: Նույն օրը Բեյրութում Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի դեսպանատները նույնպես նշել են Հաղթանակի 65-ամյակը: Ընդունելությանը ներկա էին Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ, հոգևոր առաջնորդներ և Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |