Տատյանա Դանիելյան. «Հայաստանում դեռևս ֆլորայի ու ֆաունայի տարբեր տեսակների ոչնչացման վտանգ կա»![]() 22 մայիսի 2010 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հատուկ պահպանության տարածքը հանրապետության ողջ տարածքի 11 տոկոսն է կազմում: Այդ 11 տոկոսում գտնվում է ամբողջ ֆլորայի և ֆաունայի 60 տոկոսը: Դա բավականին լավ ցուցանիշ է, - մայիսի 22-ին Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վարչության կենսաբազմազանության բաժնի պետ, կենսապաշարների և ջրային պաշարների բաժնի պետ Տատյանա Դանիելյանը: Ըստ նրա, Հայաստանում 5 հազարից ավելի բուսատեսակներ կան, իսկ կենդանիների թիվը 17 հազարից ավելի է: «Սակայն այստեղ դրանց ոչնչացման վտանգ կա»: Տատյանա Դանիելյանի խոսքերի համաձայն, վերջին տարիներին Հայաստանում այս իրավիճակը շտկելու ուղղությամբ բարեփոխումներ են կատարվում, սակայն միևնույն ժամանակ, այդ օրենքները չեն իրագործվում: Այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ուժեղացվեն Հայաստանի բնապահպանության տեսչության գործառնությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |