Հայաստանում մեկնարկեցին ՄԱԿ Մոդել խորհրդաժողովները![]() 26 մայիսի 2010 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Իջևանում կայացավ ՄԱԿ Մոդել առաջին խորհրդաժողովը, որի ժամանակ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ուսանողներն ու ակտիվիստները բաժանվեցին փոքր խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց մեկ երկիր և բացահայտեց թրաֆիքինգի կանխման, զոհերին աջակցման ու վերականգնման առկա խնդիրները և ՄԱԿ միջոցները, որոնք գործում են այդ երկրներում: Խորհրդաժողովի ավարտին «մասնակից երկրները» համագործակցության մասին համապատասխան հռչակագրեր ընդունեցին: Այդ սխեմայով Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենան ևս 4 խորհրդաժողովներ: Տարվա վերջին Երևանում կկայանա ՄԱԿ Մոդել հանրապետական խորհրդաժողովը, որին կմասնակցեն մարզային խորհրդաժողովների լավագույն մասնակիցները: Հաջորդ խորհրդաժողովները տեղի կունենան հունիսի 3-ին և 4-ին համապատասխանաբար Արտաշատում և Հրազդանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՄԱԿ Հանրային տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, այդ խորհրդաժողովները զանազան խնդիրների լուծմամբ զբաղվող ՄԱԿ այս կամ այն մարմինների աշխատանքի իմիտացիան են: Հայկական խորհրդաժողովներն իմիտացնելու են Ասիայում ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՄԱԿ Տնտեսական և սոցիալական կոմիտեի աշխատանքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |