ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը խնդրում է հետաձգել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը![]() 26 մայիսի 2010 - 20:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին է ներկայացրել ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է նաև, որ նախագծի քննարկման համար տրված սուղ ժամկետներում հնարավորություն են ունեցել ուսումնասիրել աշխատողների իրավունքների պաշտպանության առումով միայն որոշ հիմնահարցեր, որոնց առնչությամբ ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները: «Նախագծում ներկայացվող փոփոխությունները, ըստ էության, նպատակաուղղված են գործատուների շահերի պաշտպանությանը, վերջիններիս գործունեության դյուրացմանը` արդյունքում անհամաչափորեն սահմանափակելով աշխատողների իրավունքները: Ելնելով ուսումնասիրված հարցերի շուրջ ներկայացված մեր դիտողությունների բնույթից, կարծում ենք, որ նախագծի այլ հոդվածների վերաբերյալ նույնպես կարող են լինել էական դիտողություններ, ուստի գտնում ենք, որ նպատակահարմար է հնարավորինս հետաձգել երկրորդ ընթերցմամբ նախագծի քննարկումը», - գրում է Ա Հարությունյանը: Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |