ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Չինաստանի կառավարության պատվիրակությանը 2 հունիսի 2010 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Չինաստանի կառավարության պատվիրակությանը` առեւտրի փոխնախարար Ձըին Ֆուի գլխավորությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Կարինե Ղազինյանը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան` դրական գնահատելով հայ-չինական երկկողմ հարաբերությունների ընդլայնման դինամիկան: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք է որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները: Չինաստանի առեւտրի փոխնախարար Ձըին Ֆուն ընդգծեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման եւ վստահության մեծացմանը: Կողմերը քննարկեցին համագործակցության ոլորտների ընդարձակմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարին վերաբերող հարցեր , գոհունակությամբ արձանագրեցին, որ համատեղ նախագծերը մինչ այժմ իրականացվել են մեծ հաջողությամբ: Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին հետամուտ լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը եւ շարունակել ջանքերը հայ-չինական բարեկամական հարաբերությունների խորացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |