Հայաստանը ավարտին կհասցնի իր օդային տարածքի խոչընդոտների էլեկտրոնային բազայի մշակումը 3 հունիսի 2010 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած «ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Դրա անհրաժեշտությունն այն է, որ ըստ միջազգային քաղաքացիական ավիացիայի Չիկագոյի համաձայնագրի N15 հավելվածի ԻԿԱՕ-ի անդամ պետությունը, այդ թվում Հայաստանը, պետք է ունենա իր օդային տարածքի խոչընդոտների էլեկտրոնային բազա: ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2009թ. մշակել և ստեղծել է 60 և ավելի մետր բարձրություն ունեցող արհեստական խոչընդոտների թվային բազա: Ընդունված որոշումը վարչությանը հնարավորություն կտա մշտապես լրամշակել և արդիականացնել այն: Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր մեկ այլ որոշման մեջ կառավարությունը տարանջատել է օդանավ շահագործողների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների իրավասությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |