Հայաստանի նախագահը քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների իրագործմանն առնչվող հարցեր 5 հունիսի 2010 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումներն են քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 4-ին անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ նման մեծածավալ բարեփոխում նախաձեռնելով` պետությունը պարտավոր է ամենայն մանրամասնությամբ քննարկել դրա հետ կապված խնդիրները, գտնել դրանց լուծումները, գնահատել ռիսկերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող բոլոր պետական կառույցները պետք է մեծ հետևողականություն ցուցաբերեն դրանց նախապատրաստման և կիրառման գործընթացներում: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել են ՀՀ Նախագահի` այս թեմայով անցկացրած նախորդ խորհրդակցության ժամանակ հնչած մտահոգությունների և հարցադրումների շուրջ պարզաբանումներ` հիմնված ուսումնասիրությունների, միջնաժամկետ և երկարաժամկետ գնահատումների վրա: Մասնավորապես, խոսվել է կենսաթոշակային բարեփոխումների` պետբյուջեի, տնտեսավարողների հարկային բեռի, աշխատավարձերի հարկման չափերի վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող խնդիրների մասին: Անդրադարձ է կատարվել կուտակային կենսաթոշակային հիմնադրամների արդյունավետ կառավարման, գումարների ապահովության երաշխիքների, հասարակության համար այս համակարգի ներդրման հետ կապված ծառայությունների մատչելիության հարցերին: Նախագահ Սարգսյանը խորհրդակցության ավարտին ևս մեկ անգամ ընդգծել է կենսաթոշակային բարեփոխումների հայեցակարգը հասարակության տարբեր խմբերի` աշխատանքային կոլեկտիվների, ուսանողների և այլոց հետ քննարկելու անհրաժեշտությունը. «Հայեցակարգը կարող է իսկապես լավ մշակված լինել, բայց միայն մարդկանց հետ քննարկելով հնարավոր կլինի ձևավորել վստահության անհրաժեշտ պաշար այն իրականություն դարձնելու համար: Միայն լրատվամիջոցներով մարդկանց բացատրելը բավարար չէ: Այսպիսի մեծ փոփոխության դեպքում բազում հարցեր կարող են առաջանալ, ուստի, հասարակությանը պետք է հնարավորություն ընձեռվի տալու այդ հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ: Միայն այդ դեպքում քաղաքացին կարող է վստահել նոր համակարգին»,-ասել է երկրի ղեկավարը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |