Հայաստանում մի շարք եզակի վիրահատություններ են կատարվել ուղեղի և ողնաշարի վրա 5 հունիսի 2010 - 15:40 AMT PanARMENIAN.Net - « Հայաստանում առաջին անգամ կատարվել է հիպոֆիզի ադենոմայի (ուղեղի բարորակ ուռուցք) էնդոսկոպիկ հեռացման վիրահատություն: Վիրահատությունը կատարվել է ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»,-հայտնել է հոսպիտալի նեյրոբանական բաժնի պետ Արթուր Հակոբյանը առաջատար հայ և ռուս նեյրովիրաբույժների համատեղ մամլո ասուլիսում: Նա ընդգծել է, որ այդ և նման վիրահատություններ կատարելու համար ՊՆ-ի աջակցությամբ Հայաստան են հրավիրվել ՌԴ նեյրովիարբուժության կենտրոնի պրոֆեսոր Յուրի Գրիգորյանն ու կենտրոնի վիրաբույժ Մուշեղ Ստեփանյանը: Պրոֆեսոր Հակոբյանն ընդգծել է, որ նախկինում նման վիրահտությունները շատ ավելի վտանգավոր էին, քանի որ հարկավոր էր լինում գանգի ոսկրաշաղափում», իսկ այդ մեթոդը հնարավորություն է տալիս առանց կոպիտ ինվազիայի հեռացնել հիպոֆիզի ադենոման»: Ըստ Հակոբյանի, հոսպիտալում կատարվեց ևս մեկ եզակի վիրահատություն, որի արդյունքում ոսկրային ցեմենտի օգնությամբ ամրացվեց ողնաշարի վնասված հատվածը: Այդ նոր մեթոդը կոչվում է վերտեբրոպլաստիկա: Նա հավելեց նաև, որ Ռուսաստանից ժամանած բժիշկները ցույց տվեցին վիրահատության առավել կատարյալ մեթոդ, «որն էլ կկիրառվի այսուհետ»: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |