Հայաստանի որոշ հիվանդանոցներում կմեկնարկի համավճարների փորձնական ծրագիրը

Հայաստանի որոշ հիվանդանոցներում կմեկնարկի համավճարների փորձնական ծրագիրը

PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի մի քանի հիվանդանոցներում համավճարների փորձնական (պիլոտային) ծրագիր կիրառելու մասին: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը: Նա ասաց, որ առաջին բժշկական կենտրոնը, որտեղ կկիրառվի համավճարը, կլինի «Արաբկիր» բժշկական կենտրոնը: Այս ծրագիրը գործելու է վեց ամիս, այն վերաբերում է պետպատվերով բուժվող մարդկանց: Որոշվելու է գնացուցակը` գնի մի մասը վճարում է պետությունը, իրական և սահմանված գների տարբերությունը մուծում է հիվանդը: Արա Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս ծրագիրը երկու նպատակ ունի` հստակեցնել հիվանդանոցում վճարվող գումարները և խուսափել ստվերային գործարքներից: «Մենք դեռևս կկիրառենք ծրագիրն Երևանում, իսկ եթե այն իրեն արդարացնի և բոլոր մեխանիզմները հստակեցվեն, այն կտարածվի նաև մարզերի վրա: Համավճարի մեջ չի ընդգրկվում ծննդօգնությունը, պոլիկլինիկաների գործունեությունը, մշակված է ծրագիր, ըստ որի կան սոցիալական կարգեր, որոնք բուժումը կստանան պետպատվերով, դրանք են պատերազմի մասնակիցները, «Փարոսի» համակարգում 36 միավոր ունեցող անապահով ընտանիքները և սոցիալապես անապահով այլ շերտեր:

«Համավճարի հետ մեկտեղ, մենք տրամադրում ենք այլընտրանքային` պետպատվերով բուժվելու հնարավորությունը, այսինքն ծրագիրը կգործի դեռևս միայն մի քանի հիվանդանոցներում` «Էրեբունի», «Արաբկիր», «Արմենիա» բժշկական կենտրոններում և Սբ.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: 6 ամսվա ընթացքում մենք ամեն ամիս մոնիթորինգ կանցկացնենք` պարզելու համար, թե համավճարից որ մասն է գնում աշխատավարձերի վճարման, և կորոշենք հարկավոր է շարունակել ծրագիրը, թե ոչ»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---