Դունյա Միյատովիչ. Հայաստանը չպետք է բաց թողնի լրատվության ոլորտի առաջադեմ օրենսդրություն ընդունելու հնարավորությունը16 հունիսի 2010 - 18:41 AMT PanARMENIAN.Net - «Չնայած փոփոխություններին` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը չի խթանում հեռարձակման բազմակարծությունը թվային դարաշրջանում»,- հունիսի 15-ին Վիեննայում ասաց ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Որպեսզի Խորհրդարանի կողմից հունիսի 10-ին ընդունված օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրվի ՀՀ նախագահի կողմից: Միյատովիչը նշել է, որ ՀՀ իշխանությունները քննարկել են օրենքի նախագիծը քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ, և իր գրասենյակի կողմից օրինագծի վերաբերյալ տրամադրվել է փորձագիտական վերլուծություն: «Թեև փորձագիտական վերլուծության մեջ ներկայացված որոշ առաջարկություններ հաշվի են առնվել, սակայն անալոգայինից թվային հեռարձակմանը սահուն կերպով անցնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող մյուս առաջարկությունները հաշվի չեն առնվել»,- ասաց նա: Միյատովիչն ասաց, որ օրենքի թերություններից են հեռուստաալիքների թվի սահմանափակումը, արբանյակային, բջջային և ինտերնետային հեռարձակման հստակ կանոնների բացակայությունը` հեռարձակման բոլոր տեսակները դնելով Կարգավորիչ մարմնի կողմից լիցենզավորման կամ նրա թույլտվությունների ռեժիմի ներքո, լրատվամիջոցների ազատության վրա անտեղի սահմանափակումներ պարունակող օրենքի դրույթների հիման վրա հեռարձակման արտոնագիրը դատարանների կողմից դադարեցնելու լիազորումը և թվային մասնավոր հեռուստաալիքների ստեղծման ընթացակարգերի ու պայմանների բացակայությունը: «Հայաստանը չպետք է բաց թողնի լրատվության ոլորտի առաջադեմ օրենսդրություն ընդունելու հնարավորությունը: Նոր տեխնոլոգիաները, այդ թվում` թվային հեռարձակումը, իշխանությունների կողմից պետք է օգտագործվեն լրատվամիջոցների բազմակարծությունը ամրապնդելու նպատակով: Այս տեխնոլոգիաները կարող են բարձրացնել տեղեկությունների մատչելիությունը և թույլ տալ հասարակությանը փնտրել, ձեռք բերել և տրամադրել տեղեկություններ»,- ասաց նա: Միյատովիչը շեշտեց, որ իր գրասենյակը պատրաստ է շարունակել իշխանություններին իր աջակցությունը` լրատվամիջոցների ազատությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |