Մինսկում ընթանում է ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբան գիտնականների V Միջազգային ամառային դպրոցը16 հունիսի 2010 - 20:15 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբան գիտնականների V Միջազգային ամառային դպրոցը բացվեց հունիսի 16-ին Մինսկում: Ֆորումին, որը կտևի մինչև հունիսի 22-ը, մասնակցում են մոտ 70 երիտասարդ գիտնականներ ու դասախոսներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Թաջիկստանից և Ուզբեկստանից: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունից, շաբաթվա ընթացքում ֆորումի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն Հայրենական Մեծ պատերազմի կարևորագույն խնդիրների շուրջ: Ամառային դպրոցի աշխատանքի ընթացքում իրենց դասախոսություններով հանդես կգան ԱՊՀ երկրների պատմության Ինստիտուտների առաջատար մասնագետները: Սեմինարների ժամանակ դպրոցները հանդես կգան ամառային դպրոցի թեմայով իրենց զեկույցներով: Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտի և Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի կողմից` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Կազմակերպիչների կարծիքով, ժամանակակից պայմաններում գնալով ավելի լայն տարածում են գտնում Հայրենական Մեծ պատերազմի և Երկրորդ աշխարհամարտի պատմության վերանայման փորձերը, որոնք երբեմն հանգեցնում են պատմական ճշմարտության խեղաթյուրմանը և նպաստում պատերազմի արդյունքների վերանայման միտումների առաջացմանը: Նախորդ` ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբան գիտնականների IV Միջազգային ամառային դպրոցը կայացավ 2009 թվականի հունիսին Երևանում (Հայաստան) և մասնակիցներ հավաքեց Համագործակցության 9 երկրներից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ |