Անդրկովկասը գտնվում է անապատացման լուրջ վտանգի տակ

PanARMENIAN.Net - «Այսօր մեր տարածքների 80% ենթարկված է անապատացման: Դրանց առաջացման հիմնական պատճառներից են ապօրինի անտառհատումները, անասունների գերարածությունը և ոչ ճիշտ գյուղատնտասության կազմակերպումը»,- Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուռսների կառավարման գործակալության պետի տեղակալ, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդևանյանը:

Նրա խոսքերով.«ՄԱԿ-ի անապատացման կոնվենցիան ըդունվել է 1994թ. հունիսի 17-ին, համապատասխանաբար մշակվել է նաև ծրագիր, որի համաձայն յուրաքանչյուր երկիր պարտավոր է ընդունել համապատասխան ազգային գործողությունների ծրագիր, որտեղ բացահայտվում են անապատացման պատճառները և թէ ինչ է անհրաժեշտ դրանք նվազեցնելու համար»:

Աշոտ Վարդանյանը հավելեց, որ Անդրկովկասը գտնվում է անապատացման լուրջ վատանգի տակ և ըստ ծրագրի ապագայում կկատարվի ոռոգման համակարգի վերականգնում, ճանապարհների վերականգնում, դրենաժային համակարգի վերականգնում և ալն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---