Սևանա լճի ջրհավաք ավազանի էկոհամակարգերը կբարելավվեն![]() 24 հունիսի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009թ. աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և հանձնաժողովի նախագահի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը: Այն նպատակ ունի ապահովելու Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և հարակից այլ հարցերի լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների պարտադիր կատարումը: Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը անհրաժեշտ ճշտումներ է արել «Սևան» ազգային պարկի սահմաններին հարող համայնքների թվարկում: Որոշումը լրացվել է նաև ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի մշակած` լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշներով: Գործադիրը հավանություն է տվել Գեղարքունիքի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին: Որոշման մեջ ամրագրված են միայն հրատապ լուծում պահանջող հարցերը, որոնց կհաջորդեն զարգացման ծրագրերը: Կառավարությունն ի գիտություն է ընդունել Գեղարքունիքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը: Ամփոփելով մարզի հիմնախնդիրներին նվիրված հարցերի քննարկումը` վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել արտագնա նիստի նախօրյակին մարզում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |