Կենսաթոշակային բարեփոխումները անվստահություն են առաջացնում Հայաստանի որոշ քաղաքացիների մոտ

Կենսաթոշակային բարեփոխումները անվստահություն են առաջացնում Հայաստանի որոշ քաղաքացիների մոտ

PanARMENIAN.Net - «2 օր առաջ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» օրենքը, որը բաղկացած է 5 մայր օրենքներից և 47 օրենքի փոփոխություններից»,-հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հունիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում:

Անցումը կուտակային համակարգի ենթադրում է, որ քաղաքացիների աշխատավարձի 5 տոկոսը կփոխանցի կենսաթոշակային հիմնադրամ, որին պետությունը կհավելի ևս 5 տոկոս: Այդ միջոցները կուղղվեն տարբեր հիմնադրամներ, որոնք ևս տոկոսային հավելումներ կանեն:

Ներդրված միջոցների 80 տոկոսի երաշխավորը կլինի պետությունը, իսկ 20 տոկոսինը` այն հիմնադրամները, ուր կփոխանցվեն միջոցները:

Այդ բարեփոխումը վստահություն չի ներշնչում «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Ըստ նրա, դժվար կլինի հետևել, թե ուր են փոխանցվում միջոցները և ով է դրանք վերադարձնելու: Սակայն, ըստ Հակոբ Հակոբյանի, այդ գործընթացը միանգամայն թափանցիկ կլինի և ցանկացած քաղաքացի օնլայն ռեժիմով կհետևի, թե ուր են փոխանցվում իր միջոցները և անհրաժեշտության դեպքում կարող է փոխել հիմնադրամը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---