2011-ին ենթադրվում է նոր պայմաններ մշակել «Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» ծրագրի համար

PanARMENIAN.Net - Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է «Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» ծրագրի արդյունքները:

Քարամյանի խոսքերով, արդեն վարկեր են հատկացվել 84 բնակարաններ ձեռք բերելու համար, նրանց միացել են ևս 10 ընտանիքներ: «Սեպտեմբերից դեկտեմբեր շահառուների թիվը կավելանա, այսպիսով, մեր սպասումները 97-98 տոկոսով արդարանում են»,- նշել է նա, ավելացնելով, որ այդ ծրագրից հատկապես օգտվում են Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի ընտանիքները:

«Այդ բնակարանների գները երկու անգամ էժան են շուկայական գներից, բայց, իհարկե, ֆինանսական դժվարություններ կարող են կրկին ծագել: 2011-ին ենթադրվում է մշակել ծրագրի նոր պայմաններ, հնարավոր է` կանխավճարը 30 տոկոսից նվազի մինչև 25 տոկոս, բայց ոչինչ չենք խոստանում»,- նշել է Քարամյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---