Կպահանջվի ևս 20 տարի Արցախի Տիգրանակերտի պեղումներն ավարտին հասցնելու համար 9 հուլիսի 2010 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Տեղի ունեցած մամլո ասուլիսում Արցախի գիտարշավի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց Արցախի Տիգրանակերտի պեղումների վերջին արդյունքները: Այս տարի պեղումները սկսվել են հունիսի 15-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 25-ը: «Պեղումների ժամանակ մենք փորձում ենք պահպանել Տիգրանակերտի լանդշաֆտային տեսքը, որպեսզի այս հուշարձանը տեսանելի լինի հեռվից: Այս տարի մենք կշարունակենք պեղումները նույն երեք հիմնական վայրերում: Դա այսպես կոչված ամրացված շրջանն է, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, այստեղ շարունակվում են ամրոցի հյուսիսային պատի «բացման» աշխատանքները: Հատկանշական է, որ պատի բարձրությունը որոշ տեղերում հասնում է 4 մետրի: Այստեղ մենք արդեն 20 մետրով առաջ ենք շարժվել: Երկրորդը`միջնաբերդն է, որտեղ ի հայտ են գալիս ժայռափոր համալիրներ: Եվ երրորդը` բազիլիկ եկեղեցու պեղումներն են: Եկեղեցուն հարում էր բաց սյունասրահը: Այժմ մենք պեղում ենք արևելյան սենյակը: Մի քանի օր առաջ մենք հայտնաբերեցինք մի մեծ կարաս, որի վրա օձեր էին պատկերված: Դա հավանաբար Արցախում հայտնաբերված ամենամեծ կարասն է: Նրա տարողությունը 600 լիտր է»,-ասել է Համլետ Պողոսյանը: Հայտնաբերվել են անտիկ շրջանի կարասային թաղումներ: Այսօր առնվազն 2 տեղ կա, որտեղ հայտնաբերվել են կարասային թաղումներ: Դա շատ կարևոր գտածո է, քանի որ դամբարանադաշտը կարող է արժեքավոր տեղեկություններ պարունակել: Ըստ Համլետ Պետրոսյանի, Արցախի Տիգրանակերտի պեղումներն ավարտին հասցնելու համար կպահանջվի ևս 20 տարի: «Տիգրանակերտը պետք է դառնա հայ ժողովրդին համախմբող յուրօրինակ մի խորհրդանիշ»,-ասել է Համլետ Պետրոսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |