Ավետիք Իշխանյան. Պետությունը պետք է այնքան բանտարկյալ պահի, որքան կարող է16 հուլիսի 2010 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) գերբնակեցված լինելու պատճառներից մեկը դատարանների կողմից ԽՍՀՄ-ից ժառանգած ձերբակալման պրակտիկայի կիրառումն է` որպես խափանման միջոց : Այդ մասին այսօր Երևանում Հայաստանի ՔԿՀ-ներում գերբնակեցվածության թեմայով քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը: Իշխանյանի խոսքով, Հայաստանի դատարանները հաճախ են կիրառում վերը նշված պրակտիկան, քանի որ նրանք իսկապես անկախ չեն: «Հայաստանի դատարաններն անփոփոխ են թողնում որպես խափանման միջոց ձերբակալության մասին քննչական մարմնի որոշումները: Եվ նման որոշումները Հայաստանի բանտերում կալանավորների քանակի ավելացման պատճառ են դառնում: Այսինքն, Հայաստանի շատ ՔԿՀ-ներ գերբնակեցված են այն մարդկանց շնորհիվ, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ձերբակալությունը»,- հայտնել է Իշխանյանը: Ինչպես նկատել է Իշխանյանը, բանտարկյալների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները պետք է պետությունից պահանջեն, որպեսզի նա այնքան բանտարկյալ պահի, որքան կարող է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |